Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է ԱՄՆ նախագահ Բայդենին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ուրբաթ ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և առաջին տիկին Ջիլ Բայդենին։ Լրագրողներին հայտնի է դարձել, որ զրույցը Առաքելական պալատի գրադարանում տևել է ռեկորդային՝ 1 ժամ 15 րոպե, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում են տեղական դիտորդները, Հովվապետի նախորդ հանդիպումները ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հետ տևել են, համապատասխանաբար, 50 րոպե և 30 րոպեից մի փոքր ավելի։
«Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են մոլորակի պաշտպանությանը, սանիտարական անվտանգության ամրապնդմանն ու համաճարակի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը, ինչպես նաև քննարկել են փախստականների և ներգաղթյալների օգնության խնդիրը, միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսության միջոցով խաղաղության խթանման թեման։
Հինգշաբթի լրագրողական շրջանակներին վրդովեցրել է հանդիպման պաշտոնական մասի ուղիղ հեռարձակումը չեղարկելու Վատիկանի որոշումը։ Ձեռքսեղմման և ողջույնի փոխանակման պահերը նկարահանել է Վատիկանի պաշտոնական օպերատորներից մեկը, այնուհետև բաժանվել հեռուստաընկերություններին։
Կարծիքներ