Հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին և շեշտում նման քաղաքականությունը կանխելու հրամայականը. ԱԳՆ

Հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին և շեշտում նման քաղաքականությունը կանխելու հրամայականը. ԱԳՆ

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության ևս մեկ մասը։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, շատերը գերի ընկան, մնացած շուրջ 5000 հայ բնակչություն բռնի տեղահանվեց։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում: 

«Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում