Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթում հայ չորս մարմնամարզիկ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեպիոն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ վաստակելով համապատասխանաբար 14,066 և 14,333 միավոր։
Ավելի ուշ նրանց միացել են երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը՝ հիանալի կերպով հաղթահարելով նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։
Համլետ Մանուկյանը վաստակել է 14,433 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14, 466 միավոր։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում պայքարը կսկսի ապրիլի 12-ին։
Կարծիքներ