Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները Սիրիայի և Թուրքիայի՝ ավերիչ երկրաշարժից տուժած տարածքներում
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերն, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար հայ փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։
Կարծիքներ