Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։
Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։
Կարծիքներ