Մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծողները երևի վախեցած են Խունդկարյանի սկզբունքայնությունից
Այս օրերին համացանցում մի անհասկանալի իրարանցում է՝ կապված Երվանդ Խունդկարյանի ՍԴ անդամ ընտրվելու հետ: Եվ ահա ֆեյսբուքյան բլոգերներից մեկը նկատել է այդ անտեղի լարվածությունն ու իր էջում գրառել է հետևյալ մեկնաբանությունը.
«Այո՛, Երվանդ Խունդկարյանը Հայաստանի առաջատար և սկզբունքային իրավաբաններից մեկն է, ով իր հարուստ կենսագրությամբ միանշանակ արժանի է լինել ՍԴ անդամ, իսկ «քննադատները» (դատելով հոդվածների բովանդակությունից) կատարելապես հեռու են իրավաբանությունից և օրենքը ճիշտ մեկնաբանելուց: Այո՛, Երվանդ Խունդկարյանն աշխատել է նախկին իշխանությունների ժամանակ, բայց մնացել է անկոտրում և մաքուր անձնավորություն, իսկ այդ ժամանակ մնալ անկոտրում և մաքուր դատավոր՝ կարծում եմ հավասարազոր էր սխրանքի: Բայց այս ամբողջ «փուչիկ» պատմության մեջ ինձ հետաքրքիր է մեկ այլ բան, ինչո՞ւ են որոշ շրջանակներ այդքան վախենում ՍԴ կազմում սկզբունքային և բանիմաց իրավաբան տեսնելուց: Գուցե՞ նախկիններից ոմանք հենց դրանից են սարսափում, կարծում եմ պատասխանը միանշանակ է՝ Երվանդ Խունդկարյանը լինելու է անկախ և չի ծալվելու ոչ մեկի առաջ, ինչն էլ, իմ կարծիքով, շատ է վախեցնում նախկիններին և նրանց հետ շաղկապված շրջանակներին, քանի որ Հրայր Թովմասյանի անձով պայմանավորված նրանք ունեին շատ մեծ հույսեր (ճտերն աշնանն են հաշվում)»:
Կարծիքներ