Էդգար Սևիկյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը պաշտոնապես տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի մասին մանրամասներ չկան:
Առավել վաղ ռուսական ԶԼՄ-ներում լուրեր կային, որ «Ֆերենցվարոշ»-ը պատրաստ է վճարել հայազգի ֆուտբոլիստը հրաժարագինը, որը կազմում է 1,1 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը ռուսական «Պարի ՆՆ»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:
Հունգարիայի ընթացիկ առաջնությունում «Ֆերենցվարոշ»-ը մրցաշարային աղյուսակում 2-րդն է:
Կարծիքներ