ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիայի անկախության օրվա առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:
«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»,- ասված է ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 27-ին: 2021 թվականի հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա):
2022 թվականի փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։
Կարծիքներ