Շուշիի շրջանը կորսված չէ և շրջանի զարգացումը մեզ վերադարձելու է դեպի բերդաքաղաք. Ազատուհի Սիմոնյան

Շուշիի շրջանը կորսված չէ և շրջանի զարգացումը մեզ վերադարձելու է դեպի բերդաքաղաք. Ազատուհի Սիմոնյան

Այսօր օրս անցկացրել եմ Շուշիի շրջանի Լիսագոր և Եղցահող համայնքներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ միասին Հանդիպել ենք շրջանի բոլոր 4՝ Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր, Եղցահող համայնքների ղեավարների հետ, տեղում այցելել ու ծանոթացել այսօր ևս իրենց ապագան ՇՈՒՇԻԻ շրջանի հետ կապող ընտանիքների հետ:

Լիսագոր համայնքում հանդիպել եմ դեռևս Բաքվից փախստական դարձած մի ընտանիքի հետ, համայնքն ունի 3 վերաբնակիչ ընտանիք:

Այնուհետև այցելել եմ Եղցահող համայնք, հանդիպել Հադրութեցի ևս 2 վերաբնակիչ ընտանիքների, որոնք ունեն բազում սոցիալական, կենցաղային և զբաղվածության հետ կապված խնդիրներ:

Համայնքապետերի հետ զրույցի ընթացքում բոլորիս մոտ կարմիր թելի նման անցնում էր մեկ գաղափար, մեկ նպատակ՝ Շուշիի շրջանը իր 4 գյուղերով պետք է շատ արագ զարգանա, պետք է կառուցել նոր տներ ու սկսել վերաբնակեցման քաղաքականությունը:

Այս գյուղերում կարելի է իրականացնել մեծ ու փոքր բազում սոցիալական ու զարգացման ծրագրեր, որոնց գործադրման համար առաջիկայում անելիքներ ունենք բոլորս: Ծրագրերին աջակցություն ցուցաբերելու և ներգրավվելու ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել իմ հետ:

Շուշիի շրջանը կորսված չէ և շրջանի զարգացումը մեզ վերադարձելու է դեպի բերդաքաղաք:

Մենք վերադառնալու ենք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում