Ի գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուների

Ի գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուների

Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով, տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից:

««Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» բաժնում լրացնել ստացողի անձնագրի կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը: Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք:

Եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում է կենսաթոշակառուի (նպաստառուի) օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կամ ծնողը, ապա որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել խնամակալի կամ ծնողի տվյալները:

Ծանոթություն. Կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում