Արաբական կոալիցիան բանակցությունների ընթացքում դադարեցրել է ռազմական գործողությունները Եմենում
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները Եմենում Էր-Ռիադում միջ-Եմենի բանակցությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է Սաուդյան SPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը։
«Կոալիցիայի միացյալ հրամանատարությունը հայտարարում է Եմենում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին չորեքշաբթի ժամը 06:00-ից՝ ապահովելու Էր Ռիադում խորհրդակցությունների հաջողությունը և բարենպաստ մթնոլորտ ստեղծելու եւ Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղության պահպանման համար»,- ասվում է կոմյունիկեի մեջ։
Կարծիքներ