ՆԱՏՕ-ն կընդլայնի իր առաքելությունն Իրաքում

ՆԱՏՕ-ն կընդլայնի իր առաքելությունն Իրաքում

ՆԱՏՕ-ն հաստատել է Իրաքում իր ուսումնական առաքելությունն ընդլայնելու որոշումը, նախատեսում է աստիճանաբար ավելացնել իր զորակազմը` այն  500-ից հասցնելով 4000 մարդու: Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակից երկրների պաշտպանության նախարարների ղեկավարների տեսակոնֆերանսի արդյունքներով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք որոշում ենք կայացրել ընդլայնել ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունը Իրաքում՝ աջակցելու իրաքյան ուժերին ահաբեկչության դեմ պայքարում, կանխելու ԻՊ-ի վերադարձը (Իսլամական պետություն): Մեր առաքելության թիվը 500-ից կդառնա մոտ 4000 մարդ»,-ասել է Ստոլտենբերգը:

Դաշինքի պաշտպանության նախարարների ղեկավարների հանդիպման նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ նույնպես քննարկել է դաշինքի առաքելության ընդլայնումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում