Մոսկվայի բորսայում սկսվել է հայկական դրամով առուվաճառքը

Մոսկվայի բորսայում սկսվել է հայկական դրամով առուվաճառքը

2022 թվականի հունիսի 27-ին Մոսկվայի բորսայի արժութային շուկայում սկսվել է հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդով առուվաճառքը։

Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները։

Առևտուր իրականացնողները և նրանց հաճախորդները մուտք կունենան սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով.

Հարավաֆրիկյան ռանդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB),

ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռանդ (USD / ZAR),

Հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB),

ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում