Իրաքում ձերբակալել են տոներին ահաբեկչություն ծրագրած ծայրահեղականի
Իրաքում ձերբակալել են ծայրահեղականի, ով ահաբեկչություն էր ծրագրել Բաղդադում ամանորյա տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է Al Sumaria-ն՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության գործակալությանը։
«Սալահ-էդ-Դին և Դիյալա նահանգներում հետախուզական օպերացիաների արդյունքում հաջողվել է վնասազերծել ահաբեկչական բջիջ և ձերբակալել 4 մարդու, այդ թվում մահապարտ-ահաբեկչի, ով ծրագրել էր պայթեցնել իրեն Բաղդադում տոների ժամանակ»,-ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։
Կասկածյալները խոստովանել են, որ ստացել են Սուրբ Ծնունդին և Ամանորին Բաղդադում իրադրության ապակայունացման հրահանգներ։
Կարծիքներ