Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ

ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայի չորս քաղաքներում ոչնչացրել են վառելիքի խոշոր բազաները։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Մարտի 30-ի երեկոյան օդային բազավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացվել են Դնեպրոպետրովսկ, Լիսիչանսկ, Չուգուև և Նովոմոսկովսկ բնակավայրերի վառելիքի խոշոր բազաները»,-ասել է Կոնաշենկովը:

Նա հստակեցրել է, որ այդ բազաները վառելիք են մատակարարել Դոնբասում ուկրաինական զորախմբին:

Կոնաշենկովը նշել է, որ ռուսական զորքերը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Զոլոտայա Նիվան, անցել են Կաշլագաչ գետը և ամրացել շահավետ սահմանագծին` նախորդ մեկ օրում 6 կմ-ով առաջ շարժվելով: Ընդ որում` ԼԺՀ-ի ուժերը, ավարտելով Ժիտլովկայի մաքրումը գրոհայիններից, առաջ են շարժվել 5 կմ և մարտեր են վարում Կրեմեննայա քաղաքի ծայրամասում:

Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրում օդում խոցվել է 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև օդատիեզերական ուժերի ավիացիայի կողմից գիշերվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մեկ Ս-300 ԶՀՀ և մեկ «Բուկ-Մ1»:

Ընդհանուր առմամբ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ուկրաինական ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 216 զենիթահրթիռային համալիր, 341 ԱԹՍ, 1815 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 195 կայանք, 762 հրանոթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում