Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել երկար տարիների թալանածը և չպատժվել դրա հանար. Դանիել Իոաննիսյան

Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել երկար տարիների թալանածը և չպատժվել դրա հանար. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Պատիվ ունեմ»-ի իրական շարժառիթը

ԵԽԽՎ բանաձևը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին` ռազմագերիների ու մշակութային ժառանգության մասով և Հայաստանի իշխանություններին` խոսքի ազատության մասով (այո, բացի օբեկտիվ գովասանքից բանաձևում նաև քննադատություն կա)։

Կարծես, ցանկացած ընդդիմադիր պետք է երկու ձեռքով կողմ լիներ այդ բանաձևին։ Բայց Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասի նպատակների մեջ ոչ ռազմագերիների վերադարձ կա, ոչ էլ, առավել ևս, ժողովրդավարություն։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել երկար տարիների թալանածը և չպատժվել դրա հանար։

Եվ պետք չէ զարմանալ, որ ԵԽԽՎ-ում իրենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միաբերան են քվեարկում։ Էդ մարդիկ նոյեմբերի 16-ի ռազմական բախման ժամանակ ասում էին «Նիկոլը Սյունիքի հողերը հանձնել է», ինչից հետևում էր, որ զինվորը չպետք է պայքարի (ո՞վ կուզենա կյանքը վտանգել «հանձնած» հողի համար)։

Հ.Գ. ՔՊ-ն, իհարկե, աչքիս լույսը չի (մեղմ ասած), բայց այսպիսի վատ խորհրդարանական ընդդիմություն Հայաստանում չի եղել երբեք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում