Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վիուսի մահերի թիվը հասել է 144 հազար 469-ի: Գրանցված 165 նոր դեպքից 77-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 550 հազար 856 դեպքից 7 մլն 327 հազար 155-ը առողջողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
136 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ