Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել Է ենթադրյալ 11 թմրավաճառների ձերբակալության հատուկ գործողություն: Այդ մասին հայտնել Է երկրի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն՝ հանդես գալով հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Բոլոր ձերբակալությունները կատարվել են վերջին տասն օրվա ընթացքում՝ Թբիլիսիի Պոնիչալա արվարձանում: Ձերբակալվածները 20-ից մինչեւ 65 տարեկան են: Նրանք մեղադրվում են թմրանյութերի անօրինական ձեռքբերման, պահպանման եւ վաճառքի մեջ: Այդ հանցագործության համար նախատեսվում Է 8-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում կամ անժամկետ կալանք:
«Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Դատավորի որոշմամբ, իրավապահները մի քանի անգամ անցկացրել են «Հերոին», «Ալֆա-PVP» եւ «Բուպրենորֆին» տեսակի թմրանյութերի ստուգիչ գնումներ, ինչպես նաեւ կատարել են գնումների աուդիո- եւ տեսագրություններ»,-ասել Է Մամուկա Չելիձեն:
Մեղադրյալներից մեկի տանը կատարված խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել են հերոինի երեք փաթաթ եւ առարկաներ, որոնք անհրաժեշտ են թմրանյութերի ծրարաբաշխման համար՝ Էլեկտրոնային կշեռքներ եւ գդալ: Չելիձեի խոսքով՝ ձերբակալվածներից մեկն օտարերկրացի Է: Բացի թմրանյութերից, նրա տանն առգրավել են հազար լարիի չափով (շուրջ 320 ԱՄՆ-ի դոլար) դրամական գումար: ՆԳՆ-ի տվյալներով՝ փողն ստացվել Է թմրանյութերի իրացման արդյունքում: Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել Է ձերբակալությունների եւ ստուգիչ գնումների կադրերը: Թբիլիսիում Պոնիչալան համարվում Է «թմրավաճառների որջ»՝ հիմնական ուղին, որի միջոցով երկիր են հասնում վտանգավոր թմրանյութեր, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ