Ռոուհանին հայտարարել Է խաղաղ նպատակներով ուրանը մինչեւ 60 տոկոս հարստացնելու՝ Իրանի մտադրության մասին

Ռոուհանին հայտարարել Է խաղաղ նպատակներով ուրանը մինչեւ 60 տոկոս հարստացնելու՝ Իրանի մտադրության մասին

Իրանի կողմից մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով եւ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Ապրիլի 14-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մեր գործունեությունը բացարձակ խաղաղ Է, կլինի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Մինչեւ 60 տոկոս հարստացումը նույնպես (կիրականացվի) խաղաղ նպատակներով եւ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- ասել Է նա:

Նախագահի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ռոուհանիի խոսքով՝ նոր ցենտրիֆուգների տեղակայումը եւ մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացումն Իրանի դեմ Իսրայելի գործողության պատասխան Է:

«IR-6 (ցենտրիֆուգների) շահագործումը եւ մինչեւ 60 տոկոս (ուրանի) հարստացումն ստեղծված իրադրությանի պատասխանն Է: Եթե Իսրայելը դավադրություն Է կազմակերպում մեր ժողովրդի նկատմամբ, ապա մենք պատասխանում ենք,- ասել Է նա:- Սա դարձավ առաջին քայլը»:

Քաղաքական գործիչը ճշտել Է, որ Իրանի գործողությունները դարձել են Նաթանզում կատարված դիվերսիայի պատասխանը: «Անհնար Է, որ դուք հանցագործություն իրականացնենք Նաթանզում, իսկ մենք լռենք: Մենք ձեզ պատասխանում ենք երկու կողմից. IR-6 (ցենտրիֆուգներով) եւ մինչեւ 60 տոկոս (ուրանի) հարստամամբ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում