Կոլումբիայում երկրորդ օրը շարունակ ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերում
Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը մայիսի 27-ին հայտնել Է 24 ժամում կորոնավիրուսով վարակման 25 092 նոր դեպքերի մասին, ինչը դարձել Է այդ երկրի համար օրական աճի ամենաբարձր ցուցանիշը: Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր մայիսի 26-ին (23 487 դեպք):
«Մայիսի 27-ին մենք հավաստել ենք 22 425 հիվանդի ապաքինում, վարկաման 25 092 նոր դեպք եւ 513 մահացու վախճան Կոլումբիայում:
Ի վերջո ապաքինվածների թիվը հասել Է 3 101 390-ի, կորնավիրուսով հիվանդների թիվը՝ 3 319 193-ի, մահացածներինը՝ 86 693-ի»,- նշված Է նախարարության՝ Twitter-ի Էջում զտեղված հաղորդագրության մեջ:
Բոգոտայում համաճարակի սկզբից արձանագրվել Է ախտահարման 933 953 դեպք:
Կոլումբիայում կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքը հայտնաբերվել Է 2020 թականի մարտի 6-ին: Անցյալ տարվա մարտի 17-ին նախագահ Իվան Դուկեն համավարակի պատճաով հանրապետությում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել: Ավելի ուշ իշխանությունները սահմանել են համազգային կարանտին մարտի 24-ից մինչեւ ապրիլի13-ը, այնուհետեւ այն բազմիս երկարաձգել են: Սեպտեմբերի 1-ից երկրում գործում Է ընտրանքային մեկուսացման ռեժիմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ