Մեքսիկայի նախագահը Թրամփին առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել մեքսիկական
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել Մեքսիկական՝ ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մտադրության մասին հայտարարությանը, որն արվել է երեքշաբթի։
Մեքսիկայի նախագահը նշել է. «Փաստ է, որ Մեքսիկական ծոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անուն է: Բայց ինչո՞ւ մենք մայրցամաքը չենք անվանում Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞»:
Որպես փաստարկ՝ նա մեջբերել է 1607 թվականի պատմական քարտեզը, որը ստեղծվել է հոլանդական Արևելյան Հնդկաստանի ընկերության պատվերով, և որի վրա ժամանակակից Միացյալ Նահանգների տարածքը նշանակված է որպես Մեքսիկական Ամերիկա: Բացի այդ, Մեքսիկայի առաջին սահմանադրությունը, որը ստորագրվել է 1814 թվականին Ապացինգան դե լա Կոնստիտուսիոն քաղաքում, հռչակել է Մեքսիկական Ամերիկայի անկախությունը։
Կարծիքներ