Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է հայկական կողմին մեղադրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին խանգարելու համար։

Այս մասին տարածած հաղորդագրությամբ Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարություններին։

«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է էթնիկ զտումների քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը շրջափակման մեջ պահում:

Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։

Անդրադառնալով հունիսի 27-ի ադրբեջանական զինված ուժերի հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների հետևանքով ՊԲ 4 զինծառայողի զոհվելու փաստին, վարչապետը նեշլե էր՝ այս ռազմական սադրանքը ադրբեջանական կողմը նախապատրաստել էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում