Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ 

«Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝  ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող Թումոն բացվել է 2020 թվականի նոյեմբերին: Պաշտոնական բացումը, սակայն, 2021-ին է տեղի ունեցել։ Թումո Բեռլինի համար կառուցվել է 4 հարկ ունեցող նոր շենք։ Սա Թումոյի 5-րդ միջազգային կոնտրոնն է, որտեղ անվճար սովորում է շուրջ 1200 սան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։

«Թումո»-ն կենտրոններ ունի Հայաստանում, Արցախում և աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ 2 կենտրոն, Լիբանանում, Գերմանիայում, Ալբանիայում, Ուկրաինայում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում