Ավանի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Ավանի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Հունիսի 30-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 18.10-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով ապակին կիսաբաց լինելու հանգամանքից, Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Հունդաի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող:
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում