Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

Դալարիկ համայնքում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները:

1970-ականերին կառուցաված և այսօր 110 սան ունեցող մանկապարտեզում համայնքային միջոցներով վերջին երեք տարիներին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում է նաև տանիքի հիմնանորոգում:

Արմավիրի մարզպետարանը հիշեցնում է, որ Դալարիկում այս տարի հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր՝

Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում

9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում

Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում

Հանդիսությունների սրահի հիմնանորոգում

Մարզասրահի հիմնանորոգում

Նշված ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում