Ծնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի յոթերորդ զավակը

Ծնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի յոթերորդ զավակը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել. նրա կինը՝ Քերրին, դուստր է լույս աշխարհ բերել:  Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի ներկայացուցչին:

«Վարչապետը եւ տիկին Ջոնսոնն ուրախ են այսօր հայտարարել, որ առողջ դուստր է ծնվել լոնդոնյան հիվանդանոցում»,-հայտարարել է ներկայացուցիչը: Մայիսին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը եւ նրա հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, ամուսնացել են գաղտնի արարողությամբ. զույգն արդեն երեխա ունի, 2020 թվականի ապրիլի վերջին ծնվել է Ջոնսոնի եւ Սայմոնդսի որդին, որին անվանել են Ուիլֆրեդ:

Բացի այդ, Ջոնսոնը չորս չափահաս զավակ ունի իրավաբան Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից, արտամուսնական դուստր՝ արվեստագետ Հելեն Մաքինթայրից եւ, ըստ որոշ տվյալների, կա եւս մեկ արտամուսնական երեխա: Ջոնսոնն ավելի վաղ հաստատել է, որ ինքը վեց զավակ ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում