Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

Օգոստոսի 30-ին, ժամը 19։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սեդայի աղբյուր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «ՎԱԶ-21-015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Ա․) դուրս են բերել երթևեկելի հատված․ վարորդը և երեք ուղևորները չեն տուժել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում