Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը Շըրնաքում վթարի է ենթարկվել:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 3 մարդ, այդթվում՝ 2 ոստիկան։
Ավտովթարը տեղի է ունեցել Շըրնաք-Մարդին ճանապարհին: Թուրքիայի նախագահը ուղևորվել էր Շըրնաք մասնակցելու մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական հանրահավաքին:
Կարծիքներ