Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել
Ռուս հայտնի կատակերգու և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը կրկին հայր է դարձել։
Աղմկահարույց լուրը հայտնել է նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար։ Կադրում զույգը նկարվել է իրենց նորածին աղջկա և որդու՝ Վահանի հետ, ով այսօր դարձավ 4 տարեկան:
Երեխայի անունը չի հաղորդվում։ Դատելով լուսանկարից՝ աղջիկը մեկ ամսականից մի փոքր ավել է։
Վահանը` Տատյանա Բրուխունովայի և Եվգենի Պետրոսյանի առաջնեկը, ծնվել է 2020 թվականի մարտի 13-ին։ Երգիծաբանն առաջին ամուսնությունից ունի դուստր՝ Վիկտորինան: Նա 56 տարեկան է։
Կարծիքներ