Կառավարությունը հաստատել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու ձևը

Կառավարությունը հաստատել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը:
Որոշումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտը որոշակի մասով կփոխարինվի տեղականով։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022-ի հուլիսի 15-ին և գործում է մինչև 2023-ի հունվարի 15-ը։
Կարծիքներ