Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պաշտոնական օգտահաշիվը
Twitter սոցիալական ցանցը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պաշտոնական օգտահաշիվը կորոնավիրուսի մասին կեղծ պնդումների մասին տեսանյութից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով CNN հեռուստաալիքին:
Ավելի վաղ ամերիկյան Facebook ընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվից տեսանյութ էր հեռացրել, որում կորոնավիրուսի մասին կեղծ պնդումներ կային: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ Թրամփի էջից հեռացվել է Fox News-ին տված իր հարցազրույցից մի հատվածով տեսանյութը, որում նախագահը հայտնում է, թե երեխաները «գործնականում Covid-19-ով չեն վարակվում»:
CNN-ի փոխանցմամբ՝ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ տեսանյութը «խախտում է Covid-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության մասին Twitter-ի կանոնները»:
Օգտահաշվի տերը պետք է հեռացնի թվիթը, ինչից հետո կրկին կկարողանա հաղորդագրություններ հրապարակել:
Կարծիքներ