Ջոնսոնն առաջընթացի հույս է հայտնել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում

 Ջոնսոնն առաջընթացի հույս է հայտնել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջընթացի հույս Է հայտնել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է վարչապետի դիվանատան հաղորդագրությունը:

«Վարչապետը հույս Է հայտնել, որ առաջիկա օրերին կարող Է առաջընթացի հասնենք այդ հարցում»,-ասվում Է դիվանատան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլին հայտարարել Է, որ մեխանիզմը, որը ՄԱԿ-ի կողմից առաջարկվել Է «հացահատիկի խնդրի» կարգավորման վերաբերյալ, ընդունելի Է, եւ որ Թուրքիան իր դիրքորոշումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ներկայացրել Է Անկարա իր այցի ընթացքում:

ՄԱԿ-ում քանիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արեւմուտքը Ռուսաստանին մեղադրել Է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու մեջ. Մոսկվան կտրականապես հերքել Է նման մեղադրանքները:

Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիր գոյություն չունի, եւ Ռուսաստանը չի խոչընդոտում դրան: Եթե Ուկրաինան ականազերծում Է նավահանգիստները, ապա հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որեւԷ խնդրի, նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում