Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2319.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.40%-ով և կազմել 8586.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 2099.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.92%-ով և կազմել 24099.00 դոլար, անագի գինն աճել է 0.50%-ով և կազմել 25883.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 2621.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.09%-ով և կազմել 48192.99 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ