Կարիմսկի հրաբուխը մոխիր է նետել մինչև վեց կմ բարձրության վրա
Հինգշաբթի օրը Կամչատկայի Կարիմսկի հրաբխում մոխրի արտանետում է գրանցվել մինչև վեց կիլոմետր բարձրության վրա, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման թիմը (KVERT):
«Հրաբխի ժայթքումը շարունակվում է: Արբանյակային տվյալները ցույց են տվել, որ պայթյունները մոխիր են նետել մինչև վեց կիլոմետր բարձրության վրա, իսկ մոխրի ամպը շարժվում է հրաբխից հյուսիս-արևմուտք»,- ասվում է զեկույցում:
Կարիմսկի հրաբուխը Կամչատկայի ամենաակտիվներից է, նրա բարձրությունը գրեթե 1500 մ է, գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 115 կմ հեռավորության վրա:
Կարծիքներ