Մալիի կառավարությունը հայտարարել է հեղաշրջման փորձի մասին
Մալիի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Արևմուտքի կողմից աջակցվող զինվորականները փորձել են երկրում հեղաշրջում իրականացնել անցյալ շաբաթ, գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Մալիի բանակի հակաառաջադիմական սպաների և ենթասպաների խումբը 2022 թվականի մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը պետական հեղաշրջման փորձ է իրականացրել: Արևմտյան պետությունն աջակցել է այդ զինվորականներին», - հայտարարել է երկրի տարածքային կառավարման և ապակենտրոնացման նախարարությունը:
Կարծիքներ