Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավ-արևմտյան սահմանին կից 3 հեկտար խոտածածկ. տուժածներ չկան

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավ-արևմտյան սահմանին կից 3 հեկտար խոտածածկ. տուժածներ չկան

Պաշտպանության բանակը հայտնում է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում