Այսօրվանից Վրաստանում հանրային տրանսպորտը կգործի
Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կվերագործարկվի հասարակական տրանսպորտը: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն:
Խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ հակագենի թեստ, որը վավեր է 24 ժամվա ընթացքում:
Սեպտեմբերի 13 -ին կսկսվի 2.800.000 լարի ընդհանուր մրցանակային ֆոնդով` պատվաստումը խրախուսող ամենօրյա վիճակահանությունը: Պատահականության սկզբունքով կխաղարկվեն դրամական պարգևներ, ինչպես մեկ, այնպես էլ 2 դեղաչափով պատվաստված անձանց համար:
Կրթական թեմայով որոշումն անփոփոխ է` հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է հեռավար` սեպտեմբերի 15-ին, բացառությամբ առաջին դասարանցիների: Որոշվել է, որ առաջին դասը կանցկացվի դասարաններում` հոկտեմբերի 4-ին:
Կարծիքներ