Այրվել են էլեկտրական հաշվիչներ
Հունիսի 30-ին, ժամը 23:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 79 շենքի շքամուտքում գտնվող էլեկտրական մալուխներից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։08-ին, մարվել՝ 00։37-ին: Էլեկտրական վահանակում այրվել է մոտ 12 էլեկտրական հաշվիչ՝ էլեկտրական մալուխներով։
Կարծիքներ