Օբաման առաջարկել է Պուերտո Ռիկոն և Կոլումբիայի շրջանն ԱՄՆ-ի առանձին նահանգներ դարձնել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել Սենատի խոչընդոտները և Պուերտո Ռիկոն և Կոլումբիայի շրջանը 51-րդ և 52-րդ նահանգները դարձնել, գրում է Mediaite– ը:
Օբաման ելույթ է ունեցել կոնգրեսական, սևամորթների իրավունքների պաշտպան Ջոն Լյուիսի հոգեհանգստյան արարողության ժամանակ։
Նա ելույթ է ունեցել ի պաշտպանություն դեմոկրատների կողմից հովանավորվող օրինագծի՝ վերականգնելու 1965 թվականի Քվեարկության իրավունքների մասին օրենքի հիմնական դրույթը (հայտնի է նաև որպես Ջոն Լյուիսի Ակտ):
«Երբ մենք ընդունենք Ջոն Լյուիսի՝ քվեարկության իրավունքի մասին օրենքը, մենք պետք է շարունակենք աշխատել այն ավելի լավը դարձնելու համար», – ասել է Օբաման։
Բացի ընտրողների գրանցումը ավտոմատ դարձնելուց և ընտրությունների օրը ազգային տոն հռչակելուց, Օբաման կոչ է արել «ապահովել, որպեսզի Ամերիկայի յուրաքանչյուր քաղաքացի կառավարությունում հավասար ներկայացուցչություն ունենա, ներառյալ ԱՄՆ քաղաքացիները, որոնք ապրում են Կոլումբիայի շրջանում և Պուերտո Ռիկոյում»:
Կարծիքներ