Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտահոգություն են հայտնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտահոգություն են հայտնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

 Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրենց մտահոգությունն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի արագացված զարգացման կապակցությամբ և կոչ են արել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։ Այս մասին ասվում է Փարիզի և Լոնդոնի համատեղ հայտարարության մեջ՝ ուրբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած երկկողմ գագաթնաժողովի արդյունքներով։

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերահաստատում են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ: «Երկու երկրներն էլ կիսում են լուրջ մտահոգությունները Իրանի կողմից իր միջուկային ծրագրի արագացված զարգացման կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փարիզն ու Լոնդոնը «Իրանից պահանջում են ՄԱԳԱՏԷ-ի հետ լիարժեք համագործակցություն և գործակալության նկատմամբ բոլոր պարտավորությունների կատարումը»։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «կխթանեն սերտ համակարգումը, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա», ասվում է համատեղ կոմյունիկեի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում