Սաակաշվիլիի մայրը Զելենսկիին խնդրել է որդուն Ուկրաինա տեղափոխել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել օգնել որդուն և կազմակերպել նրա «տեղափոխումը» վրացական բանտից Ուկրաինա` բուժման համար:
«Ես Միշա Սաակաշվիլիի մայրն եմ։ Մենք անելանելի վիճակում ենք։ Իմ որդուն սպանում են իմ աչքի առաջ։ Ես ուզում եմ դիմել պարոն Զելենսկիին, ով նախկինում մեկ անգամ չէ, որ օգնել է մեզ։ Բայց հիմա հատկապես մենք կարիք ունենք նրա աջակցության և օգնության։ Պետք է ինչ-որ կերպ կազմակերպել Միխեիլի տեղափոխությունն Ուկրաինա, որպեսզի այստեղ նա ստանա համապատասխան բուժում, համապատասխան խնամք և մի կերպ գոյատևի։ Նա արդեն հացադուլի մեջ 35 օր։ Պատկերացնու՞մ եք։ Ամեն ինչ կարող է պատահել, ցանկացած պահի: Բայց դա ոչ մեկին չի անհանգստացնում»,- ասել է Ալասանիան՝ Սահակաշվիլիի էջում հինգշաբթի օրը հրապարակված տեսաուղերձում։
Նա նշել է, որ որդուն առաջարկել են բուժվել բանտային հիվանդանոցում, սակայն, իր կարծիքով, համապատասխան մասնագետներ և պայմաններ չկան նման հիվանդների բուժման համար։
«Ես իսկապես հույս եմ կապում Ձեզ հետ, ձեր բոլորի հետ, Ուկրաինայում գտնվող մարդկանց հետ, պատգամավորների հետ: Եվ ես դիմում եմ Ուկրաինայի իշխանություններին, իհարկե, առաջին հերթին պարոն Զելենսկիին»,- հավելել է նա:
Կարծիքներ