Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը շարունակելու է պաշտոնավարել Սունակի կառավարությունում

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը շարունակելու է պաշտոնավարել Սունակի կառավարությունում

Փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը նույն պաշտոնում է նշանակվել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

«Դոմինիկ Ռաաբը նշանակվել է փոխվարչապետ, գանձապետարանի լորդ և գլխավոր դատախազ»,- ասվում է գրասենյակի թվիթերյան էջում։

Հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Չարլզ III թագավորը հանձնարարել է նոր վարչապետին ձևավորել նոր կառավարություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում