ԱՄՆ-ն նախընտրում է լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ն նախընտրում է լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ն նախընտրում է լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը:

«Մենք մի մեծ գործիք ունենք Չինաստանի վրա ազդելու համար՝ մաքսատուրքերը։ Ես, իհարկե, կնախընտրեի դրանք չօգտագործել: Բայց դա Չինաստանի վրա ազդելու հսկայական միջոց է», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր համար ընկերոջ նման է», և վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը հրաշալի է անցել։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությունը փոխշահավետ է երկու երկրի համար: «Մենք կարծում ենք, որ եթե կողմերի միջև կան տարաձայնություններ և հակասություններ, դրանք պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով։ Առևտրային և մաքսային պատերազմներում հաղթողներ չկան։ Դա չի բխում որևէ կողմի շահերից, ոչ էլ պետք է աշխարհին»,- հայտարարել է Նինգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում