Շիրակի, Վայոց ձորի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են. ՀՀ-ի մեծ մասում ձյուն է տեղում

Շիրակի, Վայոց ձորի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են. ՀՀ-ի մեծ մասում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների, իսկ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Երևան քաղաքում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում