Գեղարքունիքում Nissan X-Trail-ը բախվել է ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 01:05-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին։
Կարծիքներ