Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողել իջնել և վիրավորել են։
«Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել:
Իսկ կարող էինք արդյո՞ք պատկերացնել պատգամավորին հրող ու հայհոյող, բայց դեռ ոտքի վրա մնացած, առանց կապտուկների որևէ մեկին:
Բայց հիմա, երբ կան տրանսպորտով երթևեկող և չկան դունչ ջարդող ու բռնաբարող պատգամավորներ, որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ:
Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»,- գրել է Արթուր Հովհաննիսյանը:
Կարծիքներ