Պաշտոնական․ Արտակ Եդիգարյանը՝ Արարատի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Արտակ Եդիգարյանը՝ Արարատի ֆուտբոլիստ

ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Արտակ Եդիգարյանը, հիշեցնենք, ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է միացել էր «Փյունիկին»: Եդիգարյանը «Փյունիկի» սան է, որի կազմում հանդես է եկել նաև 2009-ից 2013 թվականներին՝ ընթացքում կես մրջաշրջան անցկացնելով Դոնեցկի «Մետալուրգում»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրարտուում», «Ալաշկերտում», երկու մրցաշրջանն էլ անցկացրել է լիտվական «Ժալգիրիսի» կազմում՝ դառնալով երկրի չեմպիոն ու գավաթակիր:

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը Եդիգարյանը նշել է 2010 թվականի մայիսի 25-ին՝ Ուզբեկստանի հետ ընկերական խաղում (3-1): Այս ընթացքում Ազգային հավաքականի կազմում 32 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում