«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ջենոա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ջենոա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ջենոա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում: Աչքի է ընկել Մարկո Արնաուտովիչը: «Ջենոա»-ն հաշվի հավասարությունը վերականգնել է րոպե անց` մինչ առաջին կեսի ավարտը: Ի վերջո, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն հիմնական ժամանակի վերջին րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և ունի 45 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում