Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է

Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է

Ուղևորը, ում վատ ինքնազգացողության պատճառով Նիժնի Նովգորոդում Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք էր կատարել, մահացել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Նիժնի Նովգորոդի մարզի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 30–ի առավոտյան օդանավի հրամանատարի որոշմամբ Խաբարովսկ-Մոսկվա չվերթը վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդի այլընտրանքային օդանավակայանում՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում