Բոլիվիայում ինքնաթիռ է կործանվել

 Բոլիվիայում ինքնաթիռ է կործանվել

Վեց մարդ է զոհվել Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետեւանքով, որը տեղափոխում էր բուժաշխատողների: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Լուիս Արսեն:

«Մենք ցնցված ենք ավիավթարից, որի հետևանքով վեց մարդ է զոհվել: Մենք հանձնարարել ենք պատասխանատու մարմիններին պարզել վթարի պատճառները», - գրել է պետության ղեկավարը Twitter-ում: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են գերատեսչության և ենթակա Առողջապահական լաբորատորիաների ազգային ինստիտուտի չորս մասնագետ:

Վթարի հետեւանքով զոհվել է նաև երկու օդաչու:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում